Հրատապ թեմա Հայաստանում
Ծնունդներն ավելացել են, աբորտները` նվազել

Անցանկալի հղիությունն ընդհատելու ամենաանվտանգ մեթոդը դեղորայքային ընդհատումն է: Այս մասին ասուլիսում ասաց Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արմինե Հարությունյանը, միաժամանակ շեշտելով, որ իրենք քարոզում են ոչ թե հրաժարվել հղիությունից, այլ եթե կինը այս կամ այն պատճառով ստիպված է լինում ընդհատել հղիությունը, այս տարբերակն ընտրեն: «Եթե կա անցանկալի հղիություն, ինչ-ինչ ցուցումներով պետք է դիմի աբորտի, մենք առաջարկում ենք այս մեթոդը, քանի որ թեև գնային առումով համարյա նույնն է, ցավ էլ են ունենում, բայց տեղի չի ունենում արգանդի խոռոչի քերում, հետևաբար այս մեթոդը անվտանգ է»,- ասաց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ, մանկաբարձ-գինեկոլոգ Սուսաննա Վարդանյանը:
Ըստ Ա. Հարությունյանի, դեղորայքները թեև վաճառվում են նաև դեղատներում, բայց պետք է անպայման բժշկի հսկողության ներքո դա արվի, քանի որ կարող է բարդություններ առաջանա, եթե ճիշտ չօգտագործվի:
Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ, գիտությունների թեկնածու Ռուզաննա Աբրահամյանն ասաց, որ «Դեղորայքային աբորտը Հայաստանում» ծրագրի շրջանակում 450 կին է օգտվել դեղորայքային ընդհատման մեթոդից: 450-ից 11 կին է ունեցել բարդություններ, կրկնակի հաբ են ընդունել, 5-ի դեպքում էլ ավարտվել է վիրահատությամբ: Հայաստանում 2008-ից է սկսվել կիրառվել այս մեթոդը:
Ասուլիսի ընթացքում բժիշկներն անընդհատ շեշտում էին, որ իրենք չեն խրախուսում հղիության ընդհատումը, ապա նոր նշում, որ ինչ-ինչ պատճառներով հղիությունն ընդհատող կանայք պետք է բժշկի հսկողության ներքո դեղորայքային ընդհատում անեն: Նրանք մեկ օրինակ բերեցին, երբ հղի կինը տնային պայմաններում ընդունել է մեծ քանակությամբ հաբեր, լոգարանում ուշաթափվել է, ընկել ու մահացել: Ի տարբերություն վիրահատական միջամտության, դեղորքային միջամտության դեպքում կինը հենց նույն ամսում կարող է հղիանալ:
«Ցանկացած բժիշկ էլ նախ խոսում է տվյալ կնոջ հետ, փորձում պարզել` թե ինչու է ցանկանում ընդհատել հղիությունը: Եղել են դեպքեր, երբ բժշկի հետ խոսելուց հետո կինը հրաժարվել է ընդհատել հղիությունը»,- ասաց Ռուզաննա Աբրահամյանը:
Ա. Հարությունյանն նաև տեղեկացրեց, որ վերջին տարիներին, հատկապես ծննդօգնությունն անվճար դարձնելուց հետո, ծնելիությունը բարձրացել է, իսկ աբորտները` նվազել:
Յուրաքանչյուր տարի միլիոնավոր կանայք ցանկանում են ընդհատել իրենց հղիությունը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության` ամբողջ աշխարհում 210 մլն. հղիությունից մոտավորապես 46 միլիոնն ավարտվում են հարկադրական վիժումով, որոնցից գրեթե կեսը համարվել են անապահով (դրանք կատարվել են ոչ որակյալ բժիշկների կողմից կամ ոչ հիգիենիկ պայմաններում կամ երկու հանգամանքն էլ առկա է եղել), ինչի հետևանքով մեկ տարվա կտրվածքով արձանագրվել է միջինը 67 900 մահվան դեպք: Հատկապես այն երկրներում, որտեղ սակավ են ռեսուրսները և սահմանափակ է առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու սակավաթիվ են հղիության վիրաբուժական ընդհատում իրականացնող փորձված մասնագետները, վիժեցման դեղորայքային մեթոդները մայրական հիվանդության և մահացության նվազեցմանը նպաստող հզոր ներուժ են պարունակում:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն